ABCMEDIA
Հայաստանը, Արևմուտքն ու Ադրբեջանը աշխատում են սինքրոնացված․ թուրքագետը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Հայաստանը, Արևմուտքն ու Ադրբեջանը աշխատում են սինքրոնացված․ թուրքագետը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Եթե մենք մեր մոտ ունեցած 2 գերիներին հանձնում ենք, Ադրբեջանն
էլ իր հերթին է ինչ-որ քայլ անում, դա նշանակում է, որ Ալիևն ավելի մեծ շահ է հետապնդում․ ABC
Media
-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը

Թուրքագետի խոսքով՝ Ադրբեջանի այս քայլը, նաև Թուրքիայից եկող հայտարարությունները,
նշանակում են, որ շատ սեղմ ժամանակահատվածում կկնքվի խաղաղության պայմանագիր։

«Այդ պայմանագրի նպատական ամենևին խաղաղությունը չէ։ Այնտեղ տեղ
են գտնելու դրույթներ, որոնք բխում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերից։ Նույնիսկ Շառլ
Միշելը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է խաղաղության պայմանագրի կնքումը։ Սա նշանակում
է, որ Հայաստանի գործող կառավարությունը, հավաքական արևմուտքն ու Ադրբեջանը աշխատում
են սինքրոնացված»,- ասել է թուրքագետը: