08 Մայ
2024
ABCMEDIA
Արցախից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ 14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել․ ԱԳՆ

Արցախից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ 14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել․ ԱԳՆ

14 մարդ խոշտանգվել
է, 64-ը՝ զոհվել Արցախից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ Այս մասին իր
X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների,
այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,- գրել է Բադալյանը: